ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի մի բնակչի, որը մեղադրվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։
Այսօր Facebook-յան օգտատեր Նաիրա Բերբերյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են շանը կապել Երևանի փողոցներով ընթացող մեքենայից։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook-ի իր էջում տեսանյութի առնչությամբ գրառում է արել։
«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը»,-գրել է նա։
Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները
Ջանոյանը նշել է, որ քաղաքացին այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։