00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայրապետյան. ««Լուսավոր Հայաստանի» նախագծի վերաբերյալ հնչած խնդիրները չեն լուծվել»

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Мой шаг" Татевик Айрапетян на внеочередном заседании парламента (14 февраля 2019). Еревaн
Депутат от фракции Мой шаг Татевик Айрапетян на внеочередном заседании парламента (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանական քննարկումներին, որոնք վերաբերել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցին։
Հայրապետյան. «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագծի վերաբերյալ հնչած խնդիրները չեն լուծվել»

Պատգամավոր Տաթև Հայրապետյանի կարծիքով` պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որ մի կողմից լինի հաշվետվողականության հանգամանքը, մյուս կողմից` անձնական տվյալների անձեռնմխելիությունը։

Նոր նախագծի համաձայն` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համայնքի ավագանուն հավանություն տալ նվիրատվության ընդունմանը, եթե համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 1000–ապատիկը։

Հայրապետյանի խոսքով` քննարկումն իրականում ցույց տվեց, որ առաջինից մինչև երկրորդ ընթերցումը եղել են որոշակի առաջարկներ, բայցևայնպես այդ նախագծի հետ կապված կան բավականին մտահոգություններ, որոնք առնչվում են, օրինակ, նվիրատուների անձնական տվյալների պահպանմանը։

«Կարծում եմ, որ մտահոգությունները չեն փարատվել։ Խմբակցությունները, իհարկե, կհայտնեն իրենց դիրքորոշումը, բայց ընդհանուր առմամբ քննարկումն էլ ցույց է տալիս, որ առաջին ընթերցման ժամանակ էլ այդ հարցերն արծարծվեցին, երկրորդ ընթերցման ժամանակ արդեն որոշակի սահմանափակ թվով, բայց այն բոլոր խնդիրները, որոնք առկա են նախագծի առնչությամբ, չեն լուծվել»,– նշում է պատգամավորը։

Հայրապետյանի փոխանցմամբ` նախորդ նախաշրջանից կար Սերգեյ Բագրատյանի և Սոնա Ղազարյանի առաջարկած համանման նախագիծը, որը նույնպես անցել է առաջին ընթերցմամբ և որում առաջարկվում էին համապարփակ լուծումներ։ Խնդիրը նույնպես կապված էր Երևանի քաղաքապետարանին առնչվող հարցերի հետ, որպեսզի հաշվետվողականությունն ավելի բարձրացվի, ինչի կողմնակիցն է նաև իշխող ուժի խմբակցությունը։

Երևանի աղմկահարույց նվիրատվություններն ու Սամսոնյանի օրենսդրական առաջարկը

«Դրան զուգահեռ պետք է հաշվի առնել անձնական տվյալների պահպանումը, նվիրատվություն տրամադրողի կամքը` ցանկանում է գաղտնի մնալ, թե ոչ։ Չի կարելի դատել միայն Երևանի օրինակով, կան նաև այլ համայնքներ»,– նշում է պատգամավորը։

Նրա խոսքով` շատ նվիրատուներ չեն ցանկանում իրենց անունը նշել, թեև պատրաստակամ են իրենց օժանդակությունը ցուցաբերել։

Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը

 

Լրահոս
0