Հնարավոր է՝ մարդկությունը դեռ ամբողջովին չի գիտակցել Covid-19 կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում հայտարարած համավարակի իրական ծավալները։ Սակայն հենց համավարակն է կյանքի կոչել ֆանտաստ գրողների գրքերի ապոկալիպտիկ պատկերներն ու իրական դարձրել աշխարհի վերջի մասին ֆիլմերի տեսարանները։ Այն ստիպել է մարդկանց փակվել իրենց տներում ու դուրս գալ միայն փակած դեմքով ու ձեռքերով։ Համավարակն է, որ չի թողնում մարդիկ զգան գարնան շունչն ու լիաթոք շնչեն գարնանային օդը։
Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները
Երևանի, Փարիզի, Հռոմի, Տոկիոյի, Միլանի, Թեհրանի և այլ քաղաքների՝ դեռ երեկ մարդաշատ փողոցները ամայի ճամփեքի են վերածվել։
N օր․ երեխաները բակում գնդակ չեն խաղում, սրճարաններից սուրճի հոտ չի գալիս, փռերում կրուասաններ չեն թխում, անկյունում կանգնած ծերուկն ակորդեոն չի նվագում։
Sputnik Արմենիան ֆոտոշարքով ներկայացնում է կյանքին վտանգ սպառնացող Covid-19-ի տարածման հետևանքների միայն մի փոքրիկ մասը։
Օրվա կադր. սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը