ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Վերջին օրվա ընթացքում Չինաստանի մայրցամաքային հատվածում COVID-19 կորոնավիրուսից ինը մարդ է մահացել, վարակման 47 նոր դեպք է հայտնաբերվել, բոլորը դրսից եկած դեպքեր են։ Այս տվյալներն այսօր հրապարակել է Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Հաղորդագրության համաձայն՝ 491 մարդ ապաքինվել է։ Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում վարակման 81 212 դեպք է հայտնաբերվել, այս պահին 4,3 հազարը բուժում են ստանում, 1,4 հազարի վիճակը գնահատվում է ծանր, 3281 մարդ մահացել է։
Այս պահին Չինաստանում կորոնավիրուսի կասկածով 134 դեպք է գրանցվել։
Ապրիլի 8-ից Հուբեյ շրջանի իշխանությունը կդադարեցնի COVID-19-ի տարածման օճախ դարձած Ուհան քաղաքի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները։
Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ
Մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։