«Այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է նա:
Նշենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պատճառով դադարեցվել է ավիահաղորդակցությունը։
ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ
Հայաստանում արտակարգ դրությունը գործում է 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Վարակվածներից 16-ն առողջացել են։