ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Նա այդ մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների քանակը 235–ն է։ Երեկ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից կարգելվեն նաև սրճարանների և ռեստորանների գործունեությունը։
Մինչ այդ` երեկվանից, արդեն իսկ արգելվել է զվարճանքի վայրերի, կինոսրահների գործունեությունը։
Կորոնավիրուսոի կանխարգելման նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել մարտի 16-ին. այն կտևի մինչև ապրիլի 14–ը։
Արսեն Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին