ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի դեպք չի գրանցվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գիշեր Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 235–ի։ Նա տեղեկացրեց, որ թվային աճից բացի, կորոնավիրուսի վարակն ընդլայնել է նաև վարակի աղբյուրները։ Հայտնի աղբյուրներին ավելացել են ևս երկուսը։ Փաշինյանի խոսքով` վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել Կոտայքի ու Երևանի մեկական ձեռնարկություններում. Երևանինը գտնվում է Էրեբունի համայնքում։
Չինաստանը Հայաստանին բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխման սարքեր կտրամադրի