00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսուհետ առանց անձը հաստատող փաստաթղթի ու թույլտվության տնից դուրս գալն արգելվում է

© Sputnik / Asatur YesayantsОдинокая девушка на площади Республики в Ереване
Одинокая девушка на площади Республики в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել բանկեր, խանութներ, դեղատներ, բայց վարչապետը կոչ արեց քաղաքացիներին առավելապես օգտվել օնլայն ծառայություններից։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանում այսօրվանից գործում են նոր սահմանափակումներ: Տեղեկությունն իր ուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 249. կան ծանր վիճակում գտնվողներ

«Սա նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ մեր կազմակերպությունների գործունեությունը, և մարդկանց միայն կենսական անհրաժեշտության տեղաշարժը: Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտության տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Բացի այդ, նրա խոսքով, մարտի 25-ից տնից դուրս եկող ցանկացած քաղաքացի իր մոտ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժի ձևաթուղթ, որի օրինակը կսահմանի պարետատունը:

Փաշինյանը նշեց, որ պետք է մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, երկու հոգուց ավելի չհավաքվել անգամ բակերում ու զրուցարաններում։ «Այս ամենն արվում է ձեր ծնողների, տատիկ–պապիկների անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց վարչապետը։

Ո՞վ է պահելու աշխատավարձ չստացող քաղաքացուն. պարտականության հարցում կարծիքները տարբեր են

Քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել բանկեր, խանութներ, դեղատներ, բայց վարչապետը կոչ արեց  առավելապես օգտվել օնլայն ծառայություններից։

Վարչապետը կոչ արեց գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, իսկ տանը մնացողներին հորդորեց կարդալ, ինքնակրթվել, վատ սովորությունները թարգել, մասնավորապես` ծխելը։ «Կորոնավիրուսը չար մշուշի պես կանցնի, ու կմնա այն ապագան, որը կառուցում ենք մեր մտքներում։ Այնպես որ, գլուխներդ բարձր։ Սա վերաբերվում է հատկապես այն բժիշկներին, որոնք կռիվ են տալիս այս հիվանդության դեմ»,–ասաց նա` շնորհակալություն հայտնելով ուժային կառույցների աշխատողներին և զինվորներին։

Հիվանդանոցների հնարավորությունների մասին. նախարարը շրջայց է կատարել

Նա տեղեկացրեց նաև, որ կառավարությունը 25 մլրդ դրամ կտրամադրի սոցիալական փաթեթին։

Նշենք, որ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 249 դեպք է արձանագրվել, որոնցից 30 հիվանդ թոքաբորբ ունի, 5-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, 77 տարեկան մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Տնից առանց անհրաժեշտության դուրս գալու համար քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության

Լրահոս
0