00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սաղաթելյան. «Պետք է դադարեցնել բոլոր պարգևատրումները և անցնել խնայողության ռեժիմի»

© Sputnik / Aram NersesyanИшхан Сагателян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн
Ишхан Сагателян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կուսակցության նախաձեռնությանը, ըստ որի` Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։ 
Սաղաթելյան. «Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր պարգևատրումները և անցնել խնայողության ռեժիմի»

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ` ՀՀ կառավարությանը ներկայացրած փաստաթղթում ներառված են շուրջ 50 քայլեր և գործողություններ, որոնք բխում են ստեղծված իրավիճակից և որոնք ՀՅԴ–ն համարում է անհրաժեշտություն։ 

«Այդ քայլերը վերաբերում են կյանքի տարբեր ոլորտներին` կրթություն, առողջապահություն, բանակ, տրանսպորտ, հարկաբյուջետային քաղաքականություն։ Դրանք արտակարգ դրության ռեժիմից բխող կոնկրետ գործողություններ են, հստակ, հիմնավորված առաջարկություններ, որոնք, ըստ էության, ՀՅԴ քաղաքական ու մասնագիտական պատկերացումների հանրագումարն է մեկ ամբողջական փաստաթղթի մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Девушка в защитной маске у супермаркета - Sputnik Արմենիա
Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ–ում. սահմանափակումների ու բացառությունների ցանկը հրապարակվեց

Սաղաթելյանի տեղեկացմամբ` իրենց կուսակցությունն ունի ոլորտային մասնագիտական հանձնախմբեր, որոնցում ընդգրկված է շուրջ 150 հոգի, հիմնականում կուսակցականներ, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում և ունեն փորձառություն։ Նրանց և կուսակցության քաղաքական ղեկավարության մասնակցությամբ կազմվել է վերոհիշյալ ամբողջական փաստաթուղթը։

«Տասն օր առաջ արդեն իսկ հայտարարություն էինք արել այդ կապակցությամբ` հայտնելով օգնելու մեր պատրաստակամությունը, և այն ժամանակ էլ անդրադարձել ենք մի շարք հարցերի, նոր դրանից հետո պատրաստել ենք տվյալ փաստաթուղթը»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։ 

Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Ծառուկյանի նկատմամբ, եթե նա հրաժարվի վճարել աշխատակիցներին

Անդրադառնալով փաստաթղթում տեղ գտած առաջարկություններին`Սաղաթելյանը նշեց, օրինակ, որ պետք է հստակ դադարեցվի Հայաստանում գործող բոլոր ձեռնարկատիրական կազմակերպությունների գործունեությունը, բացառությամբ նրանց, որոնք տալիս են կենսապահովման ոլորտի արտադրանք։ ՀՅԴ–ն առաջարկում է հանրային տրանսպորտում շտկել իրավիճակը, որովհետև չեն պահպանվում անվտանգության կանոնները։ Ըստ այդմ` պետք է գործեն սահմանափակ երթուղիներ, որոնք կլինեն խիստ հսկողության ներքո։ Կուսակցությունն առաջարկել է նաև դադարեցնել բոլոր պարգևատրումները և անցնել խնայողության ռեժիմի։

Սաղաթելյանի խոսքով` ՀՅԴ–ն գլխավոր խնդիրը համարում է վարակի տարածման կանխարգելումը։ Ըստ նրա` իշխանությունը պետք է գնա ոչ թե իրադարձությունների ետևից, այլ մեկ քայլ առաջ գործի։

Լրահոս
0