ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ճանաչված շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ամուսնու հետ արխիվային լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։
«Թերթում ենք հին ալբոմը: Տասներեք տարվա վաղեմության սպորտային զույգ»,- լուսանկարին կից գրել է Լևինան։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա հետևորդները շատ բուռն են արձագանքել լուսանկարին։
«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ
«Գարիկը չի ծերանում, ասես նրան սառցախցիկում ես պահում»,«հիանալի զույգ եք, չգիտեմ էլ` ձեզնից ում բախտն է ավելի շատ բերել», «զույգ, որով արժե հիանալ»,- գրել են նրանք։
Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ
Նշենք, որ Ժաննան շատ ակտիվ է սոցցանցերում: Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։
«Ուզեք` ՀՀ նախագահ կդառնաք». Վրաստանի 2-րդ նախագահի թոռնուհին` Գարիկ Մարտիրոսյանին