00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է անեն ՌԴ քաղաքացիները, որոնք չեն կարողանում մեկնել Հայաստանից. հայտարարություն

© Sputnik / Aram NersesyanПосольство России в Армении
Посольство России в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ներկայացրել է այն սխեման, որը կօգնի Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի տարածումը կանխող սահմանափակումների պատճառով հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեն, պետք է մինչև մարտի 24-ի ժամը 9:00-ն իրենց տվյալներն ուղարկեն դեսպանության հյուպատոսական բաժնի consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալները պետք է ուղարկել հետևյալ սխեմայով.

1. Անուն, ազգանուն, հայրանուն,
2. Ծննդյան ամիս, ամսաթիվ, տարի,
3. Արտասահմանյան անձնագրի համար և սերիա,
4. Կոնտակտային հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե,
5. Գտնվելու վայրը ներկա պահին (բնակավայր),
6. Ժամանման և պլանավորված մեկնման ժամկետներ, ինչպես նաև չվերթերի համարներ՝ նշելով փոխադրողին,
7. Հայաստանում գտնվելու նպատակը (զբոսաշրջություն, մասնավոր գործեր և այլն),
8. Հետադարձ տոմսերի առկայություն,
9. Մեկնելու վերջնակետը ՌԴ–ում։

Ստացված տվյալները կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությանը` վերլուծելու և օպերատիվ միջոցներ ձեռնարկելու համար:

«Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել՝ հաշվի առնելով մոտ ապագայում դրանց իրականացման հետ կապված հնարավոր օբյեկտիվ դժվարությունները։ Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի Դաշնություն վերադառնալուց հետո բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն Ռոսպրոտրեբնադզորի սահմանած սանիտարահամաճարակաբանական պահանջներին, ըստ որոնց` Ռուսաստանի տարածք մուտք գործելուց հետո պետք է 14 օր լինել կարանտինում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Посольство России в Армении - Sputnik Արմենիա
Ինչպես են աշխատում դեսպանատները Հայաստանի արտակարգ ռեժիմի պայմաններում

Դեսպանատունը ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետևել ավիաընկերությունների թռիչքների չվացուցակներին, իրականացվող չվերթերի ազատ տեղերի առկայությանը և ձեռք բերել վաճառքում առկա տոմսերը:

Դեսպանատունը հիշեցնում է, որ ՌԴ քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները կարող են ժամանակավորապես թողնել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում։

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգել +374 99 123 465; +374 99 123 526 հեռախոսահամարներով երկուշաբթիից–հինգշաբթի ժամը 10-ից 18-ը, շաբաթ և կիրակի օրերին` 12-ից 17-ը։ Էլեկտրոնային փոստի հասցեն՝ info@rachr.ru։

Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 60 մլն դրամ է փոխանցել

Հիշեցնենք` Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 194 մարդ կա։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Пассажир с багажом в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 339 341-ի

Լրահոս
0