ԵՐԵՎԱՆ, 23 մարտ – Sputnik. Նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 339 341-ի, մահացել է 14 703 մարդ։ Տվյալները հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ)։
Ընդհանուր առմամբ աշխարհում առողջացել է 99 014 մարդ։
Իտալիայում վարակվել է 59 138 մարդ, մահացել են 5476-ը։ Չինաստանում 81 093 վարակվածներից 3270-ը մահացել են։ Իսպանիայում 28 768 վարակված կա՝ 1772 մահվան ելքով։ Գերմանիայում՝ 24 873 վարակված, 94 զոհ։
Իրանում 24 638 մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, 1685-ը մահացել են։
Հայաստանում, ըստ վերջին տվյալների, վարակվածների թիվը 194 է։ Երկուսն առողջացել են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց, որ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի բռնկումը վերածվել է համավարակի։ Կազմակերպությունը կոչ արեց բոլոր երկրներին՝ համախմբվել վարակի դեմ պայքարում։