00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան սրճարաններն աշխուժանում են. կորոնավիրուսը սրճարան չի՞ մտնում

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 3/1. Старый Ереван
Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան սրճարանները կամաց–կամաց բացվում են, և մարդիկ կարծես այլևս չեն հետևում պարետատան՝ տանը մնալու հորդորներին։ Ի դեպ, արդեն իսկ սկսել են գործել ինչպես բացօթյա, այնպես էլ փակ սրահներով սրճարանները։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանի կենտրոնում կյանքը եռում է, և չնայած պատկան մարմինների` տանը մնալու հորդորներին, մարդիկ արևոտ եղանակը տեսել ու տներից դուրս են եկել։ Հատկապես աշխույժ է Աբովյան փողոցը․ այսօր տեղի գրեթե բոլոր սրճարաններն արդեն բացվել են, ու, ճիշտ է, դեռ մարդիկ էլ մի քիչ վախվորած են, սակայն այցելուներ արդեն իսկ կան։ Աբովյան փողոցի ճապոնական սուշի–ռեստորանի մենեջերը` Արմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում իրենք չեն էլ փակվել, քանի որ օրենքի նման պահանջ չի եղել։

Сотрудница кафе в ТЦ Yerevan Mall в маске - Sputnik Արմենիա
Որոշ օբյեկտներ ժամանակավոր կփակվեն. Հայաստանում սրճարանները կարող են գործել

Բացի այդ, ըստ մենեջերի, ուզում են այնպես անել, որ աշխատողների համար էլ լավ լինի։

«Աշխատակիցներին բաժանել ենք անհրաժեշտ պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ և փորձում ենք հնարավորինս ախտահանել տարածքը։ Աշխատողներն իրենք էլ են ուզում գալ աշխատանքի»,–ասաց մենեջերը։

Նրա խոսքով` այս օրերին հաճախորդներ շատ քիչ են ունենում, առանձնապես շահույթ չունեն, սակայն իրենց համար կարևոր է նաև աշխատողներին վարձատրելը։ Մենեջերն ընդգծեց, որ իրականում բիզնեսը վնաս է կրում, բայց փորձում են վնասները զրոյացնել։

Նույն փողոցում տեղակայված սրճարանը, որտեղից ավելի շատ պաղպաղակ են գնում, նույնպես բաց է։ Սրճարանի՝ ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հատվածում այցելուներ կան, որոնք պաղպաղակ են ուտում։ Տիկին Արաքսյան, որն աղջկա հետ էր այցելել սրճարան, ասաց՝ վարակից չի վախենում, քանի որ լավ պաշտպանվում է։

Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում

«Սրճարան մտնելուց առաջ տեսա, որ աշխատակիցները ձեռնոցով են, ուշադրություն դարձրի մաքրությանը և որոշեցի պաղպաղակ ուտել։ Կարծում եմ` կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը երկար կտևի, ի՞նչ է` մեկ ամիս հետո տնից դուրս չե՞նք գալու, ի՞նչ տարբերություն»,- նշեց կինը։

Սրճարանի մենեջերը` Աստղիկը, ասաց, որ մեկշաբաթյա դադարից հետո առաջին օրն է, ինչ բացվել են․ նախորդ շաբաթ ընդհանրապես չեն աշխատել։ Նա վստահեցրեց` աշխատակիցներին տրամադրել են պաշտպանիչ միջոցներ, առավոտյան ժողով են արել, աշխատակիցների հետ զրուցել՝ բոլորն էլ ուզում են աշխատել։ Սրճարանի աշխատակիցներն էլ ասացին, որ ուրախ են աշխատանքի վերադառնալու համար, իսկ վարակվելու մտավախություն չունեն, քանի որ գիտեն` ինչպես պաշտպանվեն վիրուսից։

Торговый центр Ереван Мол - Sputnik Արմենիա
Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները

Մեկ ուրիշ խանութ–սրճարանի մենեջերը` Արթուրը, իր հերթին հայտնեց, որ մեկշաբաթյա ընդմիջումից հետո իրենք էլ այսօր սկսել են աշխատել, ինչին աշխատողները դեմ չեն։ Ավելին՝ կողմ են, որ աշխատեն ու անցնեն աշխատանքային ամբողջական գրաֆիկի, սակայն, մենեջերի խոսքով, դեռևս կես օրով է սրճարանն աշխատելու` մինչև հասկանան՝ ինչ է լինելու։

«Մեզ մոտից հիմա ավելի շատ տանում են իրենց հետ, քան տեղում են նստում, ուտում։ Իսկ «նստողներին» էլ փորձում ենք հնարավորինս պաշտպանել` ախտահանելով սեղանը, աթոռները։ Բացի այդ, մեր սպասքը մեկանգամյա օգտագործման է»,– ընդգծեց մենեջերը։

Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք զվարճանքի վայրերի, կինոսրահների գործունեության հետ կապված սահմանափակումները, որոնք, սակայն, չեն վերաբերում սրճարաններին։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194–ն է։ Նրանցից երկուսն առողջացել ու տուն են վերադարձել։

Լրահոս
0