ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Խորվաթիային տեղի ունեցած երկրաշարժի համար։
«Առավոտյան տեղեկացանք Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուրի մասին. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի լինենք»,– Twitter-ի իր էջում գրել է Մնացականյանը։
Նշենք, որ այսօր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել մարտի 22-ին՝ տեղի ժամանակով 06:24-ին (Երևանի ժամանակով 09:24-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 7 կմ, օջախը` 10 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը ավերածություններ է առաջացրել, փլատակների տակից փրկարարները դուրս են բերել 15-ամյա երեխայի դին, կան բազմաթիվ վիրավորներ։
Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզում
Նշվում է, որ երկրաշարժը Խորվաթիայում վերջին 140 տարիների ընթացքում ամենաուժգինն էր: