ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բոլոր ծնողներին առցանց ժողովի է հրավիրում։
«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական ժողովի` այս էջի լայվի ընթացքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նախարարի գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։
«Եղավ ընկեր Հարությունյան»,– գրել է օգտատերերից մեկը։
«Աղջիկներ ջան, մեզ կարգի ենք բերում, մազ ֆենել ու նման բաներ»,– հիշեցրել է մյուսը։
«Իսկ հնարավո՞ր է ժամը վեցին. Էրեխեքին հաց տամ, նոր գամ»,– արձագանքել է մեկ ուրիշը։
«Մտածում եմ` ժողով ա, ի՞նչ կարելի ա առնել, բանբաներկա ա, բան ա»,– հարցրել է մեկ ուրիշ մայրիկ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով դադարեցվել էր ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվելուց հետո՝ մարտի 1-9-ը։ Դպրոցներում և բուհերում դասապրոցեսը սկսելուց հետո՝ 5 օր անց՝ մարտի 13-ին, կրկին որոշվեց դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։
Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում
Իսկ մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։
Այս պահի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք։
Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել