ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանը մայրաքաղաքի խոշոր առևտրի կետերում ամենօրյա հսկողություն է սահմանում, որպեսզի աշխատակիցները լինեն դիմակներով, խանութներում լինեն ալկոգելներ և խանութի տարածքն օրական մի քանի անգամ ախտահանվի։
«Եղավ, ընկեր Հարությունյան». նախարարը համազգային ծնողական ժողով կանի Facebook–ում
«Մի քանի օր առաջ, գիշերվա ժամը 1-2-ի կողմերը մտա խանութ և տեսա, որ երկու կին դիմակով, ախտահանիչ նյութերով մաքրում էին սայլակների բռնակները»,– պատմեց նա։
Հարությունյանը նաև վստահեցրեց, որ հսկողություն է սահմանված նաև խոշոր առևտրի կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները թույլ չտալու համար։
Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. ուղևորահոսքը 5 անգամ կրճատվել է
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, փոխքաղաքապետի խոսքով, ախտահանվում են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները։ Ընդ որում` դա քաղաքապետարանի ցուցումով իրականացնում են համատիրությունները։ Իսկ եթե բնակիչները բողոքներ ունեն, նա հորդորեց հայտնել քաղաքապետարան` նշելով կոնկրետ հասցեն։