ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանին կրակոցները փոքր–ինչ պակասել են։ Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ–ն, մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ։
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1900 կրակոց:
Նշենք, որ նախորդ շաբաթ` մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 230 անգամ`հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց։