00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
12:42
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

© Sputnik / Aram NersesyanКомпания по производству медицинских дезинфицирующих средств “Био-Хим”
Компания по производству медицинских дезинфицирующих средств “Био-Хим” - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ախտահանող միջոցները շատ պահանջված են դարձել Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է այս ոլորտի և՛ սկսնակների, և՛ Հայաստանում ախտահանող միջոցներ արտադրող ամենաառաջին ընկերություններից մեկի հետ։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Բժշկական խալաթ և բախիլներ հագած մեր նկարահանող խումբը մտնում է սենյակ, որի դռների վրա գրված է. «Կողմնակի անձանց մուտքն արգելված է»։

– Երեխեք, փակեք ձեր քթերը. առաջին անգամ է, կարող է սպիրտից գլուխներիդ պտտվի,–հոգատար խորհուրդ են տալիս մեզ։

© Sputnik / Aram Nersesyan«Բիո–Քիմ» ընկերություն
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը - Sputnik Արմենիա
«Բիո–Քիմ» ընկերություն

Բայց մենք (ես ու երկու լուսանկարիչը) համարձակ առաջ ենք գնում. տղաներն անմիջապես հանում են ֆոտոապարատներն ու սկսում լուսանկարել տարածքը, իսկ ես սկսում եմ հոտերը որսալ։

- Տարօրինակ է. սպիրտի հոտ չեմ առնում։ Ինչ–որ ուրիշ, շատ ծանոթ հոտ է, –բարձրաձայն մտածում եմ ես։

– Հավանաբար մանկուց է ծանոթ,–ժպտում են ինձ։ – Անանուխ է։

– Անանո՞ւխ, – զարմանում եմ ես։

– Այո, այո։ Այս ախտահանող նյութի բաղադրության մեջ սպիրտ, կարբոմեր (խտացնում է հեղուկը), և անանուխի յուղ կա։

© Sputnik / Aram Nersesyan«Բիո–Քիմ» ընկերություն
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը - Sputnik Արմենիա
«Բիո–Քիմ» ընկերություն

Մոտենում եմ մեծ տակառին, որի մեջ բաց կապույտ գույնի խալաթ, դիմակ և ձեռնոցներ հագած աշխատակիցը նույն գույնի հեղուկ է լցնում։ Նայում եմ գործընկերներիս. տղաները զարմացած նայում են, թե ինչ է տեղի ունենում։ Մանկուց հայտնի այս երկնագույն ուժեղ հոտը մեզ տեղափոխում է ինչ–որ եթերային և հարազատ մի տեղ, որտեղից վերադառնում ենք` լսելով.

– Երեխեք, վե՞րջ (աշխատակիցները դեռ այնքան բան պետք է հասցնեն անել)։ Եթե ավարտեցիք, եկեք դուրս գանք։

«Բիո–Քիմ» ընկերության շենքում ենք։ Ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, ատամնաբուժական և բժշկական ախտահանիչ նյութերի արտադրությամբ։ Փոխտնօրեններ Անահիտ Վարդապետյանն ու Ջուլիետա Դանիելյանը պատմում են, որ Հայաստան կորոնավիրուսի «ներխուժման» օրվանից ստիպված են եղել կանգնեցնել կոսմետիկայի արտադրությունն ու բոլոր ռեսուրսներն ուղղել ժողովրդի շրջանում հայտնի «Ալկոգել» անունը կրող ախտահանող նյութի արտադրությանը։

© Sputnik / Asatur Yesayants«Բիո–Քիմ» ընկերություն
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը - Sputnik Արմենիա
«Բիո–Քիմ» ընկերություն

 «Իսկական ֆորսմաժորային իրավիճակ է։ Մենք պարզապես չենք հասցնում պատվերները։ Մեզնից հիմա մեծ քանակով ախտահանիչ նյութեր են գնում նախարարությունը, կոմերցիոն բանկերը, ընկերություններ, որոնք մինչ այդ ընդհանրապես մեր արտադրությամբ չեն հետաքրքրվել։ Իսկ մենք ախտահանող նյութեր ենք արտադրում 2005 թվականից։ Մեր բոլոր 28 աշխատակիցները հիմա կենտրոնացել են ախտահանիչների վրա։ Մեզ համար շատ կարևոր էր թեկուզ կյանքի գնով շարունակել արտադրել այլ ախտահանիչ միջոցներ (որոնք օգտագործվում են բուժկենտրոններում վիրահատություններից առաջ և հետո), քանի որ բժիշկներն առանց դրանց չեն կարող աշխատել։ Իսկ ահա կոսմետիկայի արտադրությունը ստիպված եղանք կասեցնել»,–պատմում է Վարդապետյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Բիո–Քիմ» ընկերության աշխատակից
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը - Sputnik Արմենիա
«Բիո–Քիմ» ընկերության աշխատակից

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվեց մարտի 1-ին. վարակն ախտորոշվել էր Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։ Հենց այդ ժամանակ էլ ախտահանիչ նյութերը բժշկական դիմակների և այլ պաշտպանիչ միջոցների հետ մեկտեղ սկսեցին մեծ պահանջարկ վայելել Հայաստանում։ Քաղաքացիների շրջանում ստեղծված իրարանցման պատճառով այս ապրանքի դեֆիցիտ առաջացավ։ Ձեռնարկություններից շատերն արագ փոխեցին գործունեության տեսակը և սկսեցին ախտահանող նյութեր արտադրել։

Օրինակ` «Sinus» ընկերությունը COVID-19–ի համավարակից առաջ զբաղվում էր լվացող միջոցների արտադրությամբ։ Մարտի 1-ից ընկերությունը սկսեց ախտահանող նյութեր արտադրել։ Սկզբում բիզնեսը լավ էր գնում, սակայն հիմա մտադիր են դադարեցնել այդ արտադրությունն ու վերադառնալ նախկին աշխատանքին։

Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում. Գեղամ Գևորգյան

 «Եթե առաջին օրերին մենք մեկ լիտր սպիրտը գնում էինք 700 դրամով, ապա այսօր գինն աճել է մինչև 1800 դրամ։ Մենք արդեն ախտահանող նյութերի վաճառքից գրեթե եկամուտ չենք ստանում, արտադրում ենք այն միայն դեֆիցիտը համալրելու համար, որպեսզի ժողովուրդը միշտ ձեռքի տակ ախտահանիչ միջոց ունենա։ Մոտ օրերս կփակենք արտադրությունն ու կվերադառնանք լվացող միջոցների արտադրությանը»,–ասում է ընկերության ղեկավար Դավիթ Պետրոսյանը։

Գրեթե նույն իրավիճակն է «SoftTrade» ընկերությունում, որն ընդամենը երկու շաբաթ առաջ է սկսել ախտահանող նյութեր արտադրել։ Կորոնավիրուսի բռնկումից առաջ ընկերությունը զբաղվում էր զուգարանի թղթի և անձեռոցիկների արտադրությամբ։

 «Բոլորիս համար ախտահանող նյութերի արտադրությունը, պլաստմասսե շշերի պատվերները նորություն էին։ Ապրանքը շատ լավ է վաճառվում։ Անկեղծ ասած` դժվարանում եմ ասել` կշարունակենք այդ արտադրությունը, թե ոչ։ Ժամանակը ցույց կտա», – պատմում է ընկերության հաշվապահ Քրիստինա Բեսպալովան։

© Sputnik / Aram Nersesyan«Բիո–Քիմ» ընկերության աշխատակիցներ
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը - Sputnik Արմենիա
«Բիո–Քիմ» ընկերության աշխատակիցներ

Եթե պահանջարկից օգտվելով ոմանք սկսեցին «ոտքի վրա» ախտահանող նյութերի բաղադրատոմսեր մշակել, ապա այս շուկայում հմտացած «Բիո–Քիմ» ընկերությունն արդեն 15 տարի է` արտադրության հստակ սխեմա ունի։ Ընկերությունը ախտահանող նյութերի երկու տեսակ է արտադրում. երկնագույն անանուխի և կեղտոտ նարնջագույն։ Երկնագույնի ֆոնին կեղտոտ նարնջագույնն իհարկե պարտվում է. կարծես թե այդքան էլ հաճելի գույն չէ։ Սակայն բավական է միայն բացել տարան և քթիդ է խփում հայկական ծիրանի բույրը։

Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջացնում․ խորհուրդներ մասնագետից

«Ընկերությունը հիմնել եմ հեռավոր 1991 թվականին, սկսել ենք կոսմետիկայի արտադրությունից` մազի ներկ, դիմակներ դեմքի համար և այլն։ Հիմնականում հայկական բաղադրիչներ էինք օգտագործում։ 2005 թվականին ամուսնուս հետ եղանք ԱՄՆ–ում, որտեղ առաջին անգամ խանութում ախտահանող միջոցի հանդիպեցինք։ Վերադարձանք և որոշեցինք փորձել սեփականն արտադրել։ Սկսեցինք ծիրանի ախտահանող նյութից. լցրեցինք սպիրտ, քիմիական բաղադրիչներ և ծիրանի յուղ։ Ապրանքն այն ժամանակ գրեթե չէին գնում, բայց մենք շարունակում էինք արտադրել։ Ավելացրինք անանուխային շարքը։ Իսկ այսօր այնքան պատվերներ ունենք, որ նույնիսկ շամպունների համար ձեռք բերված շշերն օգտագործում ենք ախտահանող նյութերի համար»,–պատմում է փոխտնօրեն Ջուլիետա Դանիելյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Բիո–Քիմ» ընկերության աշխատակից
Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը - Sputnik Արմենիա
«Բիո–Քիմ» ընկերության աշխատակից

Այսօր ընկերությունն օրական մոտ 700 լիտր ալկոգել է արտադրում, որը գրեթե անմիջապես սպառվում է։ Սակայն այս շուկայում երկար տարիներ աշխատող ընկերության ղեկավարները ակնթարթային չհարստացան։ Նրանք անհամբեր սպասում են կորոնավիրուսի հետ կապված պատմության ավարտին, որպեսզի կրկին զբաղվեն նրանով, ինչի վրա մասնագիտացել էին 30 տարի։ Այն է` կոսմետիկայի արտադրությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայիններից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի։

Լրահոս
0