ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում Հայաստանի օդային սահմանները։
«Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՍՈՒ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։
Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։