ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը չեղարկելու հարց չի քննարկվել։
«Փաշինյանը մայիսի 9-ին Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։ Հրավերն ընդունված է, և այն չեղարկելու հարց չի քննարկվել»,–ասաց Գևորգյանը։
Հարցին, թե վետերաննե՞ր էլ կայցելեն Ռուսաստան, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցերը դեռ չեն քննարկվել։
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք պաշտոնական միջոցառումներ են չեղարկվում, կամ էլ պաշտոնական այցերն են հետաձգվում ու չեղարկվում։
Փաշինյան և «շքերթաքաղաքականություն». մայիսի 9-ին Մոսկվա կմեկնե՞ն Թրամփը, Էրդողանը և Ալիևը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունել է Մոսկվայում մայիսի 9-ին Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու պաշտոնական հրավերը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա. Փաշինյան