ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը`նշելով, որ ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:
© Photo : official site of the MoD of RAՄարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում
© Photo : official site of the MoD of RA
«Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը»,–ասված է հայտարարության մեջ։
© Photo : official site of the MoD of RAՄարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում
© Photo : official site of the MoD of RA
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար: