00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հոգեբանական հզոր աջակցություն է». օլիմպիադայի մրցանակակիրները` ցմահ պատվովճարների մասին

© AFP 2024 / JUNG YEON-JE Тигран Мартиросян
Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող օլիմպիական մրցանակակիրները խոսել են ՀՀ կառավարության որոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի –Sputnik, Խաչիկ Չախոյան. Այսուհետ օլիմպիական խաղերի չեմպիոններն ու մրցանակակիրները ցմահ պատվովճարներ են ստանալու։ Ինչպես տեղեկացրել է Օլիմպիական կոմիտեն, սկսած 2020 թվականից չեմպիոններն ու մրցանակակիրները Հայաստանի կառավարությունից առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար ամսական կստանան 200, 140 և 100 հազարական դրամ պատվովճար։

Трехкратные олимпийские чемпионы Тадахиро Номура и Саори Есида после зажжения Олимпийского огня в Олимпийском котле на базе ВВС Японии Мацусима (20 марта 2020). Префектура Мияги - Sputnik Արմենիա
Օլիմպիական կրակը Հունաստանից հասավ Ճապոնիա

Նշենք` 2015 թվականից ՀՀ կառավարության որոշման համաձայն` Հայաստանում ամսական պարգևավճար էին ստանում միայն օլիմպիական խաղերի չեմպիոնները։ Պարգևավճարը 100 հազար դրամ էր։ Ընդ որում, այդ գումարը տրվում էր չեմպիոնին, եթե նա մարզական կարիերան ավարտելուց հետո շարունակում էր աշխատել սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում։

Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն ասում է, որ սա շատ դրական քայլ էր, որովհետև մարզիկներն արդեն հասկացան, որ պետությունն էլ է գնահատում իրենց նվաճումները. «Ամբողջ աշխարհում միշտ էլ գնահատվել են մարզիկների նվաճումներն օլիմպիական խաղերում։ Ընդ որում, շատ երկրներում պարգևավճար ամսական կտրվածքով ստացել են ոչ միայն մրցանակակիրները, այլ նաև յոթնյակում կամ ութնյակում տեղ գտած մարզիկները։ Շատ կարևոր ու հաճելի որոշում էր ՀՀ կառավարության կողմից։ Կարևորը գումարի չափը չէ։ Կարևորը վերաբերմունքն է։ Հիմա արդեն հայ մարզիկը գիտի, որ թիկունքում կա պետություն, որի մարզական պատիվը պետք է միշտ բարձր պահել»,– ասեց Ամոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Женщина в защитной маске на автобусной остановке перед рекламой Олимпийских игр Токио-2020 (16 марта 2020). Бангкок - Sputnik Արմենիա
Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանա՞ն. ՄՕԿ-ը հայտարարություն է տարածել

Օլիմպիադա 2008–ի արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի համար ՀՀ կառավարության որոշումն անսպասելի ու հաճելի է եղել. «Զարմանալի է, որ նման որոշում է կայացնում ոչ թե Հայաստանի սպորտային ղեկավարությունը, այլ ՀՀ կառավարությունը։ Բայց միևնույնն է, այս որոշումը մեծ ու դժվարին սպորտային ճանապարհ անցած մարդկանց համար շատ կարևոր է։ Պատվովճարով մեծ հարցեր չես լուծի, բայց ամեն անգամ այն ստանալիս` հիշելու ենք օլիմպիական խաղերն ու պատվո պատվանդանը։ Գնահատականը, որը տրվում է և տրվելու է օլիմպիական պատվո պատվանդանին կանգնած մարզիկին, հոգեբանական հզոր աջակցությունն է»– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց հայ ծանրորդը։

Հավելենք, որ կառավարության որոշման համաձայն` շախմատի օլիմպիադաների հաղթողները ևս ստանալու է պատվավճարներ։

Բացի այդ օլիմպիական մարզաձևերից աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում պատվովճարի չափը կազմելու է 100 հազար դրամ, նախկին 55 հազարի փոխարեն։ Հետաքրքիր է, որ նույն ծրագրով պատվովճարները նախատեսված են նաև նավամոդելային սպորտի և սամբոյի աշխարհի չեմպիոն մարզիկների համար։

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Պատվովճարը ստանալու համար կա մեկ պարտադիր պայման, օլիմպիական չեմպիոնը, մրցանակակիրը կամ օլիմպիական մարզաձևից աշխարհի չեմպիոնը պետք է բնակվի Հայաստանում և համարվի ՀՀ քաղաքացի։ Սա արդեն այն մարզիկների համար, ովքեր ավարտել են իրենց մարզական կարիերան։

Լրահոս
0