00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պետք է անել հանրային տրանսպորտից օգտվելիս․ օգտակար խորհուրդներ

Բաժանորդագրվել
Տեսանյութում առանձնացվել են կարևոր խորհուրդներ նրանց համար, ովքեր ստիպված են հանրային տրանսպորտից օգտվել։

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային տրանսպորտից օգտվելու կանոնների մասին տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում առանձնացվել են կարևոր և օգտակար խորհուրդներ նրանց համար, ովքեր ստիպված են հանրային տրանսպորտից օգտվել։

#ինքնամեկուսացում #օր7 - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ

Մանավորապես, խորհուրդ է տրվում հնարավորինս նվազագույնի հասցնել հանրային տրանսպորտից օգտվելը, ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով մինչև տրանսպորտից օգտվել և դրանից հետո, հազալիս կամ փռշտալիս անպայման փակել բերանը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո անձեռոցիկն անմիջապես նետել աղբամանը։

Նախարարությունը նաև կոչ է անում բարձր ջերմության դեպքում չօգտվել հասարակական տրանսպորտից, հաճախակի լվանալ ձեռքերը ոչ քիչ, քան նվազագույնը 20 վայրկյան տևողությամբ։

Անձնական տրանսպորտով երթևեկելիս ևս խորհուրդ չի տրվում միաժամանակ շատ ուղևորներ տեղափոխել։

Նշենք, որ մարտի 20–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 136 դեպք է արձանագրվել։

Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսի վարակման 112-ը դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Լրահոս
0