https://arm.sputniknews.ru/20200319/hay-dizaynery-vocayin-dimakner-e-horrinel-vorn-e-dranc-gaxtniqy-22434115.html
Հայ դիզայները ոճային դիմակներ է հորինել. որն է դրանց գաղտնիքը
Հայ դիզայները ոճային դիմակներ է հորինել. որն է դրանց գաղտնիքը
Sputnik Արմենիա
Հայաստանում հիվանդության առաջին դեպքը բացահայտելուց հետո դեղատների ցուցափեղկերից անմիջապես անհետացան բժշկական դիմակները։ Սակայն հայ դիզայներներն իրենց չկորցրին... 19.03.2020, Sputnik Արմենիա
2020-03-19T08:54+0400
2020-03-19T08:54+0400
2020-03-19T12:38+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2240/95/22409556_0:0:1901:1074_1920x0_80_0_0_78eaa2ae5d5888155199edf6645cc14c.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2240/95/22409556_0:0:1901:1194_1920x0_80_0_0_ac3c709909cb0a0e55e0e66debe5168a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , կորոնավիրուսը աշխարհում
հայաստան, հասարակություն , կորոնավիրուսը աշխարհում
Հայ դիզայները ոճային դիմակներ է հորինել. որն է դրանց գաղտնիքը
08:54 19.03.2020 (Թարմացված է: 12:38 19.03.2020) Հայաստանում հիվանդության առաջին դեպքը բացահայտելուց հետո դեղատների ցուցափեղկերից անմիջապես անհետացան բժշկական դիմակները։ Սակայն հայ դիզայներներն իրենց չկորցրին և արագ անցան դեֆիցիտային ապրանքի արտադրությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Վերջին իրադարձությունների լույսի ներքո անհատական սանիտարական դիմակն իսկապես առավելություն է։ Աշխարհում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով մեծ պահանջարկ վայելող այս ապրանքը դեֆիցիտային է դառնում բազմաթիվ երկրներում։
Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում
Հայաստանն էլ բացառություն չէ։ Այնպիսի տպավորություն է, կարծես հետ ենք գնացել դեֆիցիտի դարաշրջան։ Սակայն դեռ խորհրդային տարիներին բոլոր նախաձեռնող մարդիկ մեկ կարևոր բիզնես կանոն էին կիրառում.
«Որտեղ կա պահանջարկ, այնտեղ առաջարկ է ծնվում»:
Հագուստի հայրենական դիզայներները որոշել են ժամանակավորապես մի կողմ թողնել զգեստների հետ կապված աշխատանքն ու անհապաղ զբաղվել դիմակների արտադրությամբ։
Նմուշների մեծ մասը կարվում է նորաձև սև կտորից։ Գլխավոր գաղտնիքը դիզայներական կնիքն է՝ ապրանքանիշի տարբերանշանի կամ կարևոր մեջբերման տեսքով։
Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ. Հայաստանի պարտատոմսերը դրսում դիմակայում են կորոնավիրուսին
Օրինակ, դիզայներ Ալեքսանդր Հարությունովը հաստ կտորից դիմակների շարք է արտադրել, որոնց վրա ալ շուրթեր են պատկերված։ Ռետինե փոքրիկ կտորի վրա երևում է դիզայների անունը։ Դիմակը բավականին թարմ տեսք ունի, թեև նման աքսեսուարի գինը էապես հարվածում է գրպանին։ Այս դիմակի համար ստիպված կլինեք վճարել մոտ 100 դոլար։ Բայց, ինչ ասես, որ չես անի հանուն առողջության։