ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ճանաչված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որն այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար տեսանյութ է նկարահանել և ներկայացրել «Ավելուկով ռոլլ» ուտեստի իր բաղադրատոմսը։
«Անհարմար դիրքն ու մենակությունը դեռ պատճառ չեն, որ իմ ավելուկը վատ ստացվի։
Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է իր մարմնի ճկունությունը. Քիմը չի կարողանա նույնն անել
Հ.Գ. Մենակ տեսնեիք ոնց եմ մի կերպ հարմարեցրել հեռախոսը` բաժակների արանքում»,-տեսանյութին կից գրել է դերասանուհին։
Նազենի Հովհաննիսյանի հետևորդները շատ են հավանել տեսանյութում դերասանուհու անկեղծ զրույցը։
«Ինչ լավն ես դու, Նազենի ջան»,« մենք քեզ հետ ենք Նազենի ջան, էլ ինչ մենակություն, բաղադրատոմսը շատ լավն է»,«պատկերացնում եմ` ինչ համեղ է ստացվել։ Համոզված եմ, որ ճաշատեսակի գլխավոր բաղադրիչը սերն է, որը հորդում է քեզնից»,-գրել են հետևորդները։
Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ
Ժամերի ընթացքում դերասանուհու կողմից հրապարակված տեսանյութն արժանացել է ավելի քան 77 000 դիտման։
Ավելի վաղ դերասանուհին իր հետևորդներին ներկայացրել էր կարտոֆիլով աղցանի իր բաղադրատոմսը` հավելելով, որ առաջին հայացքից պարզ թվացող բաղադրատոմսն իր մեջ լիքը գաղտնիքներ է պարունակում։