ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով երկրի կառավարության՝ հիվանդության մոնիթորինգ իրականացնող հատուկ կայքին։
«Հաստատված դեքերը 40-ն են, որոնցից 1-ը բուժվել է, կարանտինի ռեժիմում են գտնվում 1344, վերահսկողության տակ` 216-ը», – նշված է կայքում։
ԱՀԿ–ն մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաշխարհային համաճարակ։ Աշխարհի 160 երկրներում արդեն ավելի քան 200 հազար մարդ է վարակվել, 8000-ից ավելին մահացել են։