ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետում, ՀՀ քաղաքացուն պատկանող ավտոբուսի մեջ հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված։
«Տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև, խորը զննման անդյունքում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում բացահայտվել է մարիխուանայի իրացման դեպք. տեսանյութ
ՀՀ քաղաքացին հայտնել է,որ ապրանքը պատկանում է իրեն, սակայն հրաժարվել է բացատրություն տալուց:
Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Կես կիլոգրամ թմրանյութ գուլպաների մեջ. Մեղրիի անցակետում իրանցին ստիպված հանել է շորերը