00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները

© Depositphotos.com / FotodomПродуктовая корзина — 2019: самые модные товары
Продуктовая корзина — 2019: самые модные товары - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես անել, որ տանը մնալը վատ չանդրադառնա մեր առողջության և տրամադրության վրա։ «Գործին խառնվել» են սննդաբաններն ու ֆիթնես մարզիչները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո շատերը տնից են աշխատում։ Արտակարգ դրության առաջին օրը սոցցանցերում  լուսանկարներ, տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են մարդիկ  շատ սնունդ գնում` վախենալով, որ տնից չեն կարող դուրս գալ։

Интерьер ресторана Yasaman - Sputnik Արմենիա
Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

Հոգեբանները վստահեցնում են, որ այս իրավիճակում, սառնարանում առկա մեծ չափաբաժնով սնունդը շատ շուտ էլ կարող է սպառվել, քանի որ մարդիկ սթրեսից ենթագիտակցաբար անընդհատ կարող են ուտել։ Ու որպեսզի շատ չուտեն և հետո չբողոքեն գիրանալուց, պետք է չտրվեն լարված իրավիճակին և վատ կանխատեսումներ չանեն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում սննդաբան Լիլիթ Բաբասյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հանգստություն պահպանել։

«Ստեղծված իրավիճակում մարդկանց մոտ իսկապես կա որոշակի լարվածություն, վախ, որը հանգեցնում է սթրեսային իրավիճակի։ Գաղտնիք չէ, որ նման պահերին մարդկանց մի մասը հրաժարվում է սննդից, իսկ մյուս մասը սկսում է չափից շատ ուտել։ Երկու դեպքում էլ կտրուկ մոտեցումը կարող է մեծ վնաս հասցնել մեր օրգանիզմին։ Պետք է կարողանանք հավաքել մեզ և ամեն բան անել, որ հնարավորինս շուտ դուրս կգանք այս իրավիճակից»,-ասաց սննդաբանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք այս օրերին շատ սնունդ են պաշարել` դրանք արագ սպառելով իրենց օրգանիզմին վնաս կպատճառեն, որը կհանգեցնի նաև քաշի ավելցուկի։

Ջերմաչափում, ստուգում և խորհուրդներ. ինչպես է աշխատում Էջմիածնի հսկիչ կետը. տեսանյութ

«Պետք է գիտակցեն, որ իրենց օրգանիզմին ավելի քան երբևէ առողջ սնունդ է պետք։ Տնային տնտեսուհիներին խորհուրդ կտամ պատրաստեն ավելի օգտակար, թեթև, վիտամիններով հարուստ սնունդ․մասնավորապես` բանջարեղենային ապուրներ, տարատեսակ աղցաններ և այլն։ Այս օրերին բժիշկներն էլ են խորհուրդ տալիս գոլ ջուր շատ խմել, որի հաճախակի օգտագործումը կարող է ձերբազատվել կորոնավիրուսից»,-ասաց Բաբասյանը։

Նա շեշտեց, որ այս օրերին կարևոր է լինել սեփական ընտանիքի կողքին և վստահ լինել, որ սա էլ կանցնի։

Էջմիածինն այլևս ռիսկի գոտի չէ. քաղաքի մուտքերը կբացվեն

Քանի որ հիմա հանրապետությունում չեն գործում նաև մարզասրահները, ֆիթնես մարզիչները որոշել են անվճար օնլայն մարզումներ իրականացնել ոչ միայն իրենց հաճախորդների, այլև բոլոր ցանկացողների համար։Օրինակ` մարզիչ Վլադ Խառատյանը Facebook–ի իր էջի ուղիղ եթերում ներկայացնում է կոմպլեքս վարժություններ, որոնք կօգնեն, ոչ միայն մնալ տոնուսի մեջ, այլև նիհարել։

Ֆիթնես մարզիչ Բելլա Նազարեթյանը ոչ միայն արտակարգ դրության ժամանակ, այլև պարբերաբար իր հետևորդների համար տեսանյութեր է հրապարակում, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես ճիշտ մարզվել և վարժությունները ճիշտ կատարել։

Կրավ Մագա Հայաստան Ֆեդերացիայի հիմնադիր և գլխավոր ինստրուկտոր Սարգիս Բազինյանն իր տեսանյութում մանրամասն ներկայացնում է, թե տանը մարզվելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։

Հիշեցնենք, որ մարտի 18–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 102 դեպք է արձանագրվել։

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Լրահոս
0