ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայտնի շոումեն և երգիծաբան Միխայիլ Գալուստյանը Instagram-ի իր հետևորդներին պատմել է, թե ինչ ազգության է պատկանում։ Նա «ապացույց» էլ է տեղադրել։
Սոցցանցերում լայնորեն տարածվում է մի ֆլեշմոբ, որով օգտատերերը Gradient հավելվածի միջոցով որոշում են իրենց ազգությունը։ Անհրաժեշտ է միայն լուսանկար ներբեռնել, իսկ հավելվածը, ըստ դիմագծերի, կորոշի ձեր ազգությունը։ Ֆլեշմոբին միացել է նաև Գալուստյանը։
Թեստի տվյալներով՝ Միխայիլը 55%-ով հայ է, 29%-ով` ռուս, 12%-ով` իտալացի, 4%-ով` չինացի։
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել
«Կարևորը 55%-ն է։ Չնայած վերջին ազգությունը հարցեր է առաջացնում»,- լուսանկարին կից գրել է Գալուստյանը։
Նրա գրառումը դուր է եկել հետևորդներին, այն ավելի քան 57 հազար հավանության է արժանացել:
«Չինացիներն ամենուր և ամենուր են ... Գալուստյանին պետք է արտաքսել որպես չինացի»:
Միխայիլ Գալուստյանը ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 25-ին Սոչիում: