ԵՐԵՎԱՆ, 17 Մարտ — Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրու Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում 15 -ամյա տղային հայտնաբերել են կախված վիճակում: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը:
«Դեպքը տեղի է ունեցել երեխայի պապիկին պատկանող տանը, որտեղ մարդ չի բնակվում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (ինքնասպանության հասցնելը)։ Կատարվում է նախաքննություն»,-նշեց Արևիկ Խաչատրյանը:
Այս պահին հայտնի չէ, թե ինչու է 15-ամյա տղան նման քայլի դիմել: Ըստ Արևիկ Խաչատրյանի, դիակի զննության ընթացքում փորձագետի կողմից մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, բռնություն առկա չէ: Ներկա պահին ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական աշխատանքները՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Ըստ տեղեկությունների, որդուն կախված վիճակում հայտնաբերել է հայրը։ Ի դեպ, տունը վաճառքի էր հանված և ընտանիքի անդամները հազվադեպ էին լինում այդտեղ: Ընտանիքն այլ հասցեում էր բնակվում: