ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Տեղեկությունը հաղորդում է ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Սա արվում է Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։
Արտակարգ, ինչպես երբեք․ ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը
Նշվում է, որ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02:
Հիշեցնենք` նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում երեկվանից արտակարգ դրություն է սահմանվել, որն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 14–ը։
Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 64 հաստատված դեպք կա։