ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 17-ի առավոտվա դրությամբ հասել է 182 683–ի, զոհերի թիվը` 7173-ի։
Վարակվածների թվի ցուցանիշով առաջին տեղում Չինաստանն է՝ 80 881 վարակակիր։ Այդ երկրում վտանգավոր վարակից արդեն մահացել է 3226 մարդ։
Երկրորդ տեղում Իտալիան է։ Եվրոպական այդ երկրում վտանգավոր վիրուսն արդեն «գտել է» 23 980 մարդու։ COVID-19-ից 2158 մարդ է մահացել։
Աշխատատեղերի կրճատում, ավելի քիչ հարկային մուտքեր. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը
Եռյակը եզրափակում է Իրանը․ վարակվածների թիվն այնտեղ 14991 է, կորոավիրուսից մահանալու դեպքերի ընդհանուր թիվը՝ 853։
Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվելու 52 հաստատված դեպք։ Մարտի 16-ի երեկոյան երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին՝ միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված աշխատանքները դադարեցվում են. ԿԸՀ