Աշխարհահռչակ դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Facebook-ում զվարճալի տեսանյութ է հրապարակել։ Նա սովորեցնում իր փոքրիկ շնիկին՝ Չերիին, թե ինչպես է պետք լվալ ձեռքերը կորոնավիրուսից պաշտպանվելու համար։
«Նայիր, Չերրի, այսպես է պետք լվալ ձեռքերը, այսպես ուշադիր, մանրամասն, առնվազն 20 վայրկյան»,- շնիկին դիմելով՝ ասում է հայտնի դերասանը։
Նա կոչ է արել իր հետևորդներին իր պես վարվել, լվանալ ձեռքերն ամենաքիչը քսան վայրկյան և դա կրկնել օրվա մեջ այնքան հաճախ, որքան հնարավոր է։
«Ես իմ ձեռքերն օրվա ընթացքում ամենաքիչը տասնհինգ անգամ եմ լվանում։ Ցանկացած գործ անելուց հետո լվանում եմ ձեռքերս»,- ասել է Շվարցենեգերը։
Նա հույս է հայտնել, որ տեսանյութը դիտողներն ավելի ուշադիր կհետևեն իր նկարահանած ուղեցույցին, քան դա Չերրին է արել, քանի որ, եթե անկեղծ, շնիկն առանձնապես հետաքրքրություն չէր ցուցաբերում իր տիրոջ կարճ «մաստեր կլասին»։
Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր «կորոնապարը»․ տեսանյութ` կրքոտ իտալացիներից
Մարտի 15–ի դրությամբ, ըստ South China Morning Post-ի վիճակագրության, նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում կազմել է 152 909 մարդ։ Վարակվածների կեսը (մոտ 72,5 հազար մարդ) առողջացել է, մահացածների թիվը հասել է 5801-ի։
Հայաստանում նույն օրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք, մեկը դպրոցահասակ երեխա է։
Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ