ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար է նշանակվել Սերգեյ Մեղրյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,– նշված է վարչապետի որոշման մեջ;
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Դավիթ Բեգինյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը կպարգևատրվի խրախուսական պատվոգրով. Փաշինյան
Նշենք, որ Բեգինյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2019–ի հուլիսին։
Մեղրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է։