00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարն առաջարկեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել

© Sputnik / Asatur YesayantsМинистр юстиции Армении Рустам Бадасян после третйего форума армяно-грузинского юридического сотрудничества (9 декабря 2019). Еревaн
Министр юстиции Армении Рустам Бадасян после третйего форума армяно-грузинского юридического сотрудничества (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գործադիր մարմնի արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց կառավարության որոշման նախագիծը, ըստ որի` Հայաստանում պետք է արտակարգ դրություն սահմանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

«Ամբողջ տարածքում արտակարգ դրությունը կգործի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը»,– ասաց նա`ընթերցելով տեքստը։

Բադասյանը հայտնեց նաև, որ արտակարգ դրության պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Дезинфекция общественного транспорта (15 марта 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը կպարգևատրվի խրախուսական պատվոգրով. Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Նշենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։Այսօր Հայաստանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի` քննարկելու կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Լրահոս
0