00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել ժամը 18։30-ից

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության որոշումը դեռ պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հայտարարված 1 ժամ ընդմիջումից հետո Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունեց`հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակ որակվելու հանգամանքը:

Միաձայն ընդունված որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն կգործի մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով ընդմիջման ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները, մասնավորապես նշեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ սահմանային անցակետերով կթույլատրվի ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով ՀՀ ժամանող օտարերկրյա պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների, ինչպես նաև ՀՀ-ում աշխատող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների մուտքը։

Կորոնավիրուս 2019: Իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

«Անցակետով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը, որոնք ՀՀ տարածք են մուտք գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական տարածվածություն ունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում»,- նախագծից մեջբերեց Բադասյանը՝ հավելելով, որ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար այս դրույթում բացառություն է նախատեսված։

Ինչ վերաբերում է արտակարգ դրության ընթացքում Հայաստանից ՀՀ քաղաքացիների դուրս գալուն, ապա դրա իրավունքը կունենան միայն բեռնափոխադրողները։

Թաղումները կսահմանափակվեն միայն պարետի որոշմամբ առանձին տարածքներում և ոչ թե ՀՀ ամբողջ տարածքում։

Հիշեցնեք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունելու դեպքում, որոշման հրապարակումից հետո չորս ժամվա ընթացքում ԱԺ-ն գումարում է հատուկ նիստ։

Официант с соленьями - Sputnik Արմենիա
Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

 

Հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ կառավարության ներկայացուցիչը։ Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի բացարձակ մեծամասնությունը, այն է` 67 կողմ ձայն։

Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Լրահոս
0