Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ոչ միայն կոշտ միջոցներ է պահանջում, այլև հասարակության համընդհանուր համախմբում: Կարող եք մեղադրել իշխանությանը, «էջմիածնեցի տիկնոջը», բայց մի բան հաստատ է` պետք է պայքարել, վիրուսը ինքն իրեն հօդս չի ցնդելու:
Ոչ մի նախազգուշացում չի կարող չափազանցված թվալ, երբ խոսքը վերաբերում է համաճարակին: Կորոնավիրուսային վարակը, անկախ ամեն ինչից, ներթափանցել է Հայաստան, և կառավարությունն արդեն արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել, որը պետք է հաստատի ԱԺ–ն։
Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ` կորոնավիրուսով վարակվածներին և նրանց հետ սերտ շփվածներին մեկուսացնելու համար։
Sputnik Արմենիան ընտրել է այն լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես են Հայաստանի տարբեր քաղաքներում ախտահանում տրանսպորտային միջոցները։
Նշենք, որ բրիտանական The Guardian պարբերականը երեկ հրապարակել էր հանգստյան օրերի լավագույն լուսանկարները, և աշխարհի տարբեր երկրներում արված լուսանկարների շարքում տեղ էր գտել նաև Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման մի կադր, որի հեղինակն Արթուր Հարությունյանն է։