00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հռոմից Երևան ժամանածները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր». Ավինյան

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոխվարչապետը հայտվել է, որ երեկ Հռոմից Երևան չարթերային թռիչքով  ժամանածները ենթակա են 14-օրյա կարանտինային ռեժիմի։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ մեր հայրենակիցները Հռոմից Երևան չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,–հավելել է նա:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել նշված ինքնաթիռի ժամանումից։ 

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկածով մարդկանց նույնականացնող տվյալներ. ՄԻՊ

Ունենք ևս 2 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածները դարձան 30–ը. Թորոսյան

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։ 

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Կառավարությունը կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Լրահոս
0