00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԿԲ-ն հորդորում է առևտրային բանկերին վարկառուների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

© Sputnik / Asatur YesayantsЗдание Центрального банка Армении
Здание Центрального банка Армении  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿԲ–ն հորդորում է ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Дверь приемной медцентра Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բժիշկները քիթ սրբելու ժամանակ չունեն. Էջմիածնի ճանապարհներին բուժքույրերն են աշխատում

Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին:

Բացի այդ, ԿԲ–ն հորդորում է ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։

Հարավկովկասյան երկաթուղին լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար

«Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով»,–ասված է հաղորդակցության մեջ:

ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ է անում պատրաստ լինել հատուկ նիստին

Նշվում է, որ հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

հեռ/ֆաքս. (010) 56 37 61

էլ-փոստ. mcba@cba.am

www.cba.am

Լրահոս
0