ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Էջմիածի–Երևան, Երևան–Էջմիածին ճանապարհներն արդեն փակ են։ Օգտատեր Վաչիկ Գրիգորյանը Fecebook -ի
ուղիղ հեռարձակման միջոցով ցույց է տվել` թե ինչ է կատարվում Էջմիածնում ավտոճանապարները փակելուց հետո։
Հանրաքվեն կկայանա՞, թե՞ ոչ. Փաշինյանն անդրադարձավ այդ խնդրին
«Կան ավտոմեքենաների կուտակումներ, հավանաբար, մեր քաղաքացիներից շատերը չեն իմացել, որ ճանապարհները փակվելու են և եկել են»,–ասում է նա` ցույց տալով մեքենաների կուտակումները։
Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկաններ և բուժաշխատողներ, որոնք ստուգում են Էջմիածնից դուրս եկողներին, ջերմաչափում են իրականցում, նոր թողնում, որ անցնեն։ Մարդիկ կան, որ օդանավակայան են ուզում մեկնել, ստուգվում և, եթե չունեն ջերմություն, թույլատրվում է անցնել։
Վաչիկ Գրիգորյանի խոսքով` խուճապ չկա։ Փակ են քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը, ոչ միայն Էջմիածի–Երևանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 23:00-ից պետք է փակվեն Էջմիածնի 27 ելքերից 24–ը։ Քաղաքացիները կարող են օգտվել մնացած 3-ից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս ճանապարհներից։ Նա տեղեկացրեց, որ տեղում կջերմաչափեն Էջմիածնի բնակիչներին, և նրանք, ովքեր ջերմություն կունենան, կինքնամեկուսացվեն։