00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մխիթարյան. «Մեր ուսումնական հաստատությունները պատրաստ չեն հեռավար ուսուցման»

© Sputnik / Asatur YesayantsАтом Мхитарян
Атом Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկին, ըստ որի` կարելի է ուսումնական հաստատություններում դասավանդման գործընթացը կազմակերպել հեռավար մեթոդով։
Մխիթարյան. «Մեր ուսումնական հաստատությունները պատրաստ չեն անցնել հեռավար ուսուցման»

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ հեռավար ուսուցումը շատ լավ առաջարկ է, բայց արդյո՞ք մեր ուսումնական հաստատությունները պատրաստ են դրան։ Ըստ նրա՝ նախկինում նման դասընթացներ չեն եղել, դասավանդողներն ու ուսումնական պրոցեսի մյուս բոլոր մասնակիցները համապատասխան հմտություններ չունեն այս տարբերակը կիրառելու համար, հետևաբար, մեր ուսումնական հաստատություններ պատրաստ չեն հեռավար ուսուցման։

Обсуждение законопроекта О высшем образовании и науке (25 января 2020). Гюмри - Sputnik Արմենիա
ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

«Այդուհանդերձ ապագան հեռավար կրթությանն է, որովհետև այս բաղադրիչն ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում ուսումնական պրոցեսում։ Ուղղակի կարելի է ասել, որ սա շատ լավ ազդակ կլինի, որպեսզի մերոնք կամաց–կամաց կարողանան պատրաստվել, ունենան համապատասխան հարթակներ` հեռավար կրթությունը կազմակերպելու համար, և փորձեն հետագայում նման իրավիճակների պարագայում անմիջապես կիրառել այն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։ 

Մխիթարյանը խորհուրդ է տվեց փորձնական տարբերակով կիրառել մեթոդը` հավելելով, որ իրենք ԳԱԱ գիտակրթական կենտրոնում արդեն իսկ անում են դա, որտեղ կա հեռավար հարթակ, և ուսանողները տանից կապվում են դասախոսների հետ ու կազմակերպում ուսումնական պրոցեսը։

Աշակերտների հետ կշփվեն տեսակապով, քննությունները կհետաձգեն. ԿԳՄՍՆ–ն քայլեր է ձեռնարկում

«Բայցևայնպես, առաջ են գալիս կազմակերպչական մի շարք խնդիրներ, որովհետև դա առայժմ չի կարող լինել պաշտոնական, ամեն ուսումնական հաստատություն երևի ինքը կորոշի, և եթե մի մասը կարողանա անցնել, մյուս մասը` ոչ, ապա դժվար է ասել, թե, օրինակ, ինչպես պետք է լուծվի ֆինանսավորման հարցը, կամ եթե սովորողների մի մասն ունենա հմտություններ, ապահովված լինի տեխնիկական միջոցներով, իսկ մյուս մասը` ոչ, ապա հնարավոր կլինի՞ կուրսը համարել ամբողջությամբ անցած»,– նշեց փորձագետը։

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն ուսանողներին կոչ է անում բուհերում հեղափոխություն անել

Մխիթարյանի խոսքով` խնդիրն է նաև բազմազան հարթակների կիրառման հնարավորությունը, որովհետև կան հեռավար կրթության համացանցային տարբեր ձևեր։ Որոշ կուրսեր, օրինակ, որոշել են օգտագործել Ֆեյսբուքը, թեև Մխիթարյանի կարծիքով դժվար է պատկերացնել, թե ինչպես են այն օգտագործելու, եթե պակասում են հետադարձ կապի հնարավորությունները, նյութը հնարավոր չէ որևէ տեղ տեղադրել, որը հասանալի կլինի բոլորին, ինչպես նաև հնարավոր չէ ձայնագրել։ «Moodle» համակարգն ունի այդ հնարավորությունը, սակայն դրան ոչ բոլորն են տիրապետում։ Բացի այդ, կան հարթակներ, որոնք չունեն հայերեն թարգմանված տարբերակը։  

Փորձագետի դիտարկմամբ` մանավանդ հեռավոր մարզերի գյուղերում շատ աշակերտներ և ուսանողներ չունեն տեխնիկական միջոցներ, մինչդեռ պետք է ունենալ համապատասխան արագության ինտերներտ և միջոցներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պարամետրերին, որպեսզի հնարավոր լինի գործընթացը կազմակերպել պատշաճ մակարդակով։ 

Փորձագետը նշում է նաև այն հանգամանքը, որ հնարավոր չէ բոլոր առարկաներն ու դասընթացները կազմակերպել հեռավար մեթոդով։ Օրինակ` արտադրական կամ գիտաուսումնական, մանկավարժական պրակտիկաները։ Այսինքն` կան առարկաներ, երբ պետք է գործընթացը լինի դեմ առ դեմ։ Սակայն ամենաիդեալական տարբերակը հիշյալ երկու տարբերակների համադրումն է։ Աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ բարձրագույն կրթություն ստանում է հենց հեռավար ձևով, բայց դա չի ենթադրում որևէ անգամ չհաճախել ԲՈՒՀ։ Հմտությունները պետք է փոխանցել սովորողներին, որպեսզի կարողանան արդյունավետորեն օգտվել այդ գործիքներից։

Լրահոս
0