00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

© Sputnik / Armine Alexanyan Люди у кассы супермаркете
 Люди у кассы супермаркете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանի սուպերմարկետներում, հասարակական վայրերում, ռեստորաններում, առևտրի կենտրոններում, բանկերում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված սոցցանցերում շարունակում է ակտիվ խուճապ տարածվել։ Մինչ օգտատերերի մի մասը միտումնավոր կամ գուցե անգիտակցաբար չճշտված տեղեկություններ է տարածում ու խուճապ ստեղծում, Sputnik Արմենիան փորձում է իր ընթերցողին ներկայացնել իրական պատկերը։

Մենք շրջել ենք մի շարք խանութներով` փորձելով պարզել` մարդիկ մթերք պահեստավորո՞ւմ են, թե՞ ոչ։ Երևանի խոշոր սուպերմարկետներում խուճապ չկա։

Банкомат - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից

«Երևան Սիթի» սուպերմարկետներում ամեն ինչ հանգիստ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող խանութի մենեջեր Վերգինե Երեմյանը։

«Եթե հիմա պտտվենք սուպերմարկերտում, ինքներդ կնկատեք, որ ոչ մի աժիոտաժ չկա։ Սովորականից մի քիչ շատ վաճառք կա նպարեղենի մասով։ Բայց չենք կարող ասել, որ նպարեղենի բաժինը դատարկվում է կամ չենք հասցնում պատվիրել»,–ասաց սրահի մենեջերը։

Նրա խոսքով` խուճապը քաղաքացիներից քչերի մոտ է նկատվում։

Խանութում նկատեցինք, որ սայլակները, դռները պարբերաբար ախտահանում են։ Աշխատակիցներից շատերն էլ պաշտպանիչ դիմակներով են։

Մենեջերը ժպիտով շեշտեց, որ աշխատակիցները դիմակներ են կրում ըստ ցանկության։ Նա վստահեցրեց, որ բոլորն այս պահին լիովին առողջ են, եթե ունենան հարբուխ կամ գրիպ, տուն կուղարկվեն։

Մենք շրջեցինք նաև Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետներում, իրավիճակը խուճապային չէր։

Աշխարհի քսան ամենահարուստ մարդիկ մեկ օրում 78 միլիարդ դոլար են կորցրել. Forbes

Բնականոն իրավիճակ էր նաև SAS գրուպ սուպերմարկետների ցանցում։ Sputnik Արմենիան սուպերմարկետի աշխատակիցների հետ շրջեց Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող խանութում։

«Ոչ մի ապրանքի պակաս չունենք։ Լարվածություն չկա, բնականոն աշխատում ենք։ Ինչպես խանութում, այնպես էլ դեղատանը ալկոգելերի և դիմակների մեծ պաշար ունենք։ Չեմ կարծում, որ մենք հիմա կորոնավիրուսի հետ կապված խնդիր ունենք, դեպքերը շատ քիչ են, բոլորն էլ վերահսկելի, ավելորդ խուճապ պետք չէ ստեղծել»,–ասաց գլխավոր գրասենյակի գործադիր տնօրեն Սամվել Գզրարյանը։

Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

Նրա խոսքով` այս պահի դրությամբ որևէ գնաճ չկա, նույնիսկ ակցիաներ կան նպարեղենի և մակարոնի համար։ Իրավիճակը կայուն էր նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում։ Վստահեցրին` խուճապ չկա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն` մանկատները և ծերանոցները ժամանակավորապես փակ են այցելուների համար (հաշվի առնելով երեխաների և տարեցների համար կորոնավիրուսով վարակվելու վտանգը): Որոշումն ուժի մեջ է մտել անորոշ ժամկետով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ նշում է, որ թանգարաններ, կինոթատրոններ և մշակութային այլ հաստատություններ այցելությունների համար դեռ սահմանափակումներ չկան: Փոխարենը մինչև մարտի 23-ը փակ են ուսումնական բոլոր հաստատությունները։

Զինված ուժեր

Դեռ փետրվարի վերջին ժամանակավորապես չեղարկվել էին զինվորների արձակուրդները, ինչպես նաև զինծառայողների ընտանիքի անդամների և հարազատների` զորամասեր այցելությունները: Ընդ որում` դա չի վերաբերում «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին:

© Photo : provided by Yelizaveta AsatryanՍուպերմարկետ Երևանում
Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում - Sputnik Արմենիա
Սուպերմարկետ Երևանում

Այս միջոցները ձեռնարկվել են զինծառայողներին անվտանգ պահելու և երկրի զորամասեր վարակի ներթափանցումը կանխելու համար:

Բանկեր

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանկերի աշխատանքային ժամերի և հաճախորդներին սպասարկելու համար սահմանափակումներ դեռ չեն հաստատվել: Միևնույն ժամանակ, բանկերը հաճախորդներին ախտահանիչ միջոցներ են տրամադրում։ Բացի այդ, հաճախորդներին խորհուրդ են տալիս օգտվել առցանց բանկային համակարգից:

Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում. Գեղամ Գևորգյան

Մարտի 13–ին` օրվա երկրորդ կեսին, «Ամերիաբանկը» կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները` ներառյալ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Վարկերի տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա:

Ռեստորաններ

MBG ռեստորանների ցանցի տնօրեն Ելենա Կոզեմյակինան Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ հոգ տանելով հաճախորդների և աշխատակիցների առողջության և անվտանգության մասին, իրենք խստորեն հետևում են ՀՀ առողջապահության նախարարության նախանշած նորմերին։

Չեղարկելու կամ հետաձգելու համար 2 գործոն կա. Միքայելյանը` հանրաքվեի մասին

«Ռեստորանների տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Բոլոր ռեստորաններում տեղադրված են ձեռքերի մաքրման միջոցներ աշխատակիցների և հաճախորդների համար: Բոլոր հյուրերին անխտիր տրամադրվում են քլոր պարունակող թաց անձեռոցիկներ:Մեր բոլոր աշխատակիցների համար կազմակերպվել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ իրազեկման միջոցառումներ»,–ասաց նա:

Առևտրի կենտրոններ

«Երևան մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց ողջ սպասարկող անձնակազմն այդ թվում` «Նավապետ Քիդի գանձերի կղզու» և Կինոպարկի, մարտի 1–ից սկսած մարդկանց սպասարկում է հատուկ ձեռնոցներով և դիմակներով։

Отель Россия в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում

«Այս շաբաթ և կիրակի օրերին, մասնավորապես գիշերը, մեզ մոտ կիրականացվի հատուկ դեզինֆեկցիա։ Նշեմ, որ վերջին 2 օրերին մարդկանց հոսքը նվազել է, քանի որ շատերը խուսափում են մասսայական վայրեր այցելելուց»,–հայտնեց նա։

«Մեգա մոլ» առևտրի կենտրոնի մարքեթինգի գծով տնօրեն Քրիստինա Թորոյանը Sputnik Արմենիային հայտնեց,որ իրենց մոտ խիստ վերահսկողություն կա, և անվերապահորեն հետևում են Առողջապահության նախարարության հորդորներին։

«Մարդկանց հոսքն այսօր նկատելիորեն պակասել է։ Աշխատակիցներին զգուշացրել ենք, որ վիրուսի կանխարգելման բոլոր կանոներին հետևեն, չգրկախառնվեն, չհամբուրվեն, պահպանեն հեռավորություն»,–ասաց նա։

© PhotoՍուպերմարկետ Երևանում
Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում - Sputnik Արմենիա
Սուպերմարկետ Երևանում

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

© PhotoՍուպերմարկետ Երևանում
Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում - Sputnik Արմենիա
Սուպերմարկետ Երևանում

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։

Լրահոս
0