00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսումնական գործընթացը դադարեցվում է նաև Արցախում

© Sputnik / David Galstyan Школа в Нагорном Карабахе
Школа в Нагорном Карабахе  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար անում են հնարավոր ամեն բան։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով՝ վաղվանից մինչև մարտի 23-ը հանրապետությունում դադարեցվում է  ուսումնական գործընթացը, չեղարկվում  կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են  մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները: Տեղեկությունը հաղորդում է Արցախի Հանրապետության ԿԳՍ մամուլի ծառայությունը։ 

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна Кот и пес в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Աշակերտների հետ կշփվեն տեսակապով, քննությունները կհետաձգեն. ԿԳՄՍՆ–ն քայլեր է ձեռնարկում

Նշվում է, որ որոշման համար հիմք է ընդունվել Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը։

Նախարարը Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է այս հրամանը հասցնել Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին:

Արցախի Հանրապետությունում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու դեպք չի գրանցվել, իսկ Հայաստանում արդեն 8 հաստատված դեպք կա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Самолет юбилейного рейса Ереван - Москва в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Հայտնի է` ցանկացողներին երբ Հռոմից կտեղափոխեն Երևան

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ:

Ամփոփելով կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար հրավիրված խորհրդակցության արդյունքները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ–ում կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի։

Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

Լրահոս
0