00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին

© Sputnik / Armenuhi MkhoyanТигран Петросян
Тигран Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզպետը խոսել է «կորոնավիրուսով վարակված երեխայի», չինացի ճանապարհաշինարարների ու մարզում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է, որ մարզում այս պահին խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան, վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված դեպքերը, այդ թվում` մանկահասակ երեխայի առողջական վիճակի հետ կապված, բացառվել են։

Օրերս սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ հինգերորդ դասարանի մի երեխա պառկած է եղել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, հետո տեղափոխվել է Երևան` կորոնավիրուսի թեստ անցնելու։

«Այդ երեխան, որի մասին խոսվել է, մի քանի շաբաթ ունեցել է ախտանիշներ, և բժշկական հիմնավորումները չգտնելու պատճառով որոշվել էր նաև կորոնավիրուսի թեստավորում անցնել, արդյունքը եղել է բացասական: Երեխայի հետ կապված եղել է հստակ ինֆեկցիոն հիվանդություն, բայց ոչ կորնոնավիրուս»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Պետրոսյանը:

Դեղատներում, ճիշտ է, որոշ ապրանքատեսակների պակաս կա (ախտահանիչ նյութեր, բժշկական դիմակներ), բայց այս պահին խնդիրը համընդհանուր է:

Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

«Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն պատասխանատու բոլոր կազմակերպությունները, կարևոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, աշխատանքներում օպերատիվ»,- ասաց մարզպետը։

Նա խոսեց նաև ժամանակավորապես Մարալիկում բնակվող չինացի ճանապարհաշինարարների մասին` վստահեցնելով, որ նրանք ևս առողջական խնդիրներ չունեն:

Շիրակի մարզպետի խոսքով` արվում է ամեն ինչ հիվանդանոցներն ու առաջնային բժշկական օղակները պատրաստ պահելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես աշխատանքի կանցնի արագ արձագանքման շտաբը:

Հանձնարարական է տրվել տրանսպորտային կազմակերպություններին իրականացնել տրանսպորտային միջոցների ախտահանում, այս ընթացքում Բավրայի անցակետում ու «Շիրակ» օդանավակայանում կշարունակվի գործել հսկողության նույն ռեժիմը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Банкомат - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ:

Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում

Լրահոս
0