00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

© Sputnik / Asatur YesayantsГлава Комитета гражданской авиации Татевик Ревазян на пресс-конференции (16 декабря 2019). Еревaн
Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян на пресс-конференции (16 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ ավիաընկերություններ չվերթեր են չեղարկում ոչ թե կորոնավիրուսի պատճառով, այլ կոմերցիոն դրդապատճառներով։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատելու համար հրավիրված խորհրդակցությունից հետո Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված չվերթների չեղարկման պատճառով քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ։

«Շուտ է ասել` ինչ վնասներ է կրել մեր քաղավիացիան, սակայն իրավիճակը շատ լուրջ է` ուղևորների հոսքի նման նվազում երբեք չի եղել ամբողջ աշխարհում»,–ասաց նա։

Ռևազյանը նշեց, որ մի շարք ավիաընկերությունների կողմից չվերթների չեղարկումը ոչ թե պայմանավորված է կորոնավիրուսի տարածման վախի հետ, այլ կոմերցիոն բնույթ է կրում։ Նրա խոսքով` ավիաընկերությունները տեսնում են` ուղևորահոսքը նվազում է, ձեռնտու չէ թռիչքներ իրականացնելը, ու չեղարկում են դրանք։

Մեծ քանակով հիվանդների դեպքում ծանր կլինի և ԱՀԿ–ի օգնության կարիքը կունենանք. «Հրապարակ»

Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik - Sputnik Արմենիա
Կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցությունը բուռն է անցել. Սինանյան

Անդրադառնալով Իտալիայից կիրակի օրը ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված չվերթին` Ռևազյանը հայտնեց, որ դեռ հստակ չէ, թե քանի մարդ կվերադառնան։

«Հայաստան են վերադառնալու ՀՀ քաղաքացիները` զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր։ Իսկ թե նրանց թիվը քանիսը կլինի` Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կհայտարարի այդ մասին»,–ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահը։

Հարցին, թե արդյո՞ք այլ երկրների հետ օդային սահմանը չի փակվի, Ռևազյանը պատասխանեց, որ օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնել, քանի որ եթե նրանք տրանզիտով գային, շատ ավելի վատ կլիներ վիճակը։ Ռևազյանն ասաց` կարող են այնպես անել, որ Հայաստան վերադարձողները տարանջատված լինեն մյուս ուղևորներից։

Նրա խոսքով` դեռ շուտ է ասել` այլ երկրներից նույնպես կբերեն ՀՀ քաղաքացիներին, թե ոչ։

Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. մարտի 13-ի տվյալներ

Հիշեցնենք` պաշտոնապես Հայաստանում հիվանդների թիվը 6-ն է, բայց վարակվածները կարող են ավելի շատ լինել։ Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։ Մարտի 11-ին հյուրանոցում կարանտինի են տեղավորել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։

Լրահոս
0