ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ COVID-19 կորոնավիրուսի 2–րդ թեստի արդյունքները բացասական են։ Լավ լուրը հայտնել են Facebook-ի` նախագահի էջում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել
Ավելի վաղ O Dia տեղական պարբերականը, հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, գրել էր, որ նախագահի մոտ կորոնավիրուսի առաջին թեստի արդյունքը դրական է եղել։
Մի քանի օր առաջ Բրազիլիայի նախագահի կնոջ հետ էր հանդիպել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակված է Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը: Բրազիլիայի նախագահը, ինչպես նաև նրա մամուլի քարտուղարը, մարտի 7-ին սերտ շփում են ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նրա մասնավոր նստավայրում:
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել
Սպիտակ տունն այդ կապակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել։ Պարբերականի տվյալներով` Սպիտակ տան մի շարք աշխատակիցներ արտակարգ հանդիպման են հրավիրվել աշխատակազմի ղեկավարության հետ։
Երեկ նախագահը ուղերձ է հղել Բրազիլիայի քաղաքացիներին։ Նա դիմակով է եղել տեսախցիկների առաջ ու ասել է, որ սպասում է կորոնավիրուսի թեստի արդյունքներին։
Այս պահին Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 76 է։ Եվս 1427 դեպք կասկածելի են համարվում։
Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է բացահայտվել, վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 8