ԵՐԵՎԱՆ, 13 մարտ — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար–Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Կանադայի վարչապետի մամուլի քարտուղար Քեմերոն Ահմադն այդ նորությունը հայտնել է իր Twitter–ի միկրոբլոգում։
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում նոր «կասկածյալների» են տեղավորել
Ահմադը վարչապետի տիկնոջը շուտափույթ առողջացում է մաղթել։
I’m very sorry to learn that Sophie Grégoire Trudeau has been diagnosed with COVID-19.
— Jason Kenney (@jkenney) March 13, 2020
I hope that she gets well soon, and wish the Trudeau family the best in getting through this health challenge.
Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ Թրյուդոն և նրա կինը կարանտինի մեջ են կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով։ Նշվում է, որ նման որոշում ընդունվել էր ամուսինների` Լոնդոնից վերադառնալուց հետո։ Վարչապետի կնոջ մոտ վիրուսի ախտանշաններ էին ի հայտ եկել, այդ թվում փոքր-ինչ բարձր ջերմություն։ Կանադայի վարչապետը բոլոր բանակցությունները կվարի հեռախոսով։
2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է նոր կորոնավիրուսը։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։ Այժմ վտանգավոր վարակը տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակ է հայտարարել։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին միանալ նոր վարակի դեմ ակտիվ պայքարին։