ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում։
«Իջևանի հատվածում 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով` հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։
Զախարովան պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին էսկալացիայի մասին հարցին
Ստեփանյանը նշեց` ՀՀ ԶՈՒ–ն հավատարիմ է մնում որդեգրած մարտավարությունը` բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։ Կրակոցներից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան պատշգամբի պատը։
Ինչու է հենց հիմա Ադրբեջանն ակտիվացել Նախիջևանում, ու ինչ կա այս ամենի հետևում