ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Երեկ` մարտի 11–ին հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։
Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա հավաստմամբ` մեկուսացված են թվով 57 անձ։
Հիշեցնենք` երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ մի կին է, որը 10 օր ատաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։
«Ախտանիշային բուժում է պահանջում մի պացիենտ». նախարարը` կորոնավիրուսով վարակվածների մասին
Հիշեցնենք` երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ մի կին է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշանադրության արարողությունների։
Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: