00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես

© Sputnik / Asatur YesayantsРемонт в государственном театре песни Армении (23 марта 2020). Еревaн
Ремонт в государственном театре песни Армении (23 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչ հետաքրքիր իրեր են հայտնաբերել վերանորոգման արդյունքում գտած պահարաններում։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Երգի պետական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որոնց ընթացքում հետաքրքիր բացահայտումներ են արվել. 1992–ից փակ վիճակում պահված մի չհրկիզվող պահարան է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը պատմեց` չօգտագործվող սենյակներից մեկում հայտնաբերված պահարանում մի ամբողջ արխիվ է եղել։

© Sputnik / Asatur YesayantsԵրգի պետական թատրոնի շենքում գտած աշխատանքային գրքույկ
Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես - Sputnik Արմենիա
Երգի պետական թատրոնի շենքում գտած աշխատանքային գրքույկ

«Պահարանում հայտնաբերել ենք ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքային գրքույկը, պատվոգրեր` ստացած Ուկրաինայից, Էստոնիայից, Սովետական Ադրբեջանից, լուսանկարներ, սկավառակներ... Կան նաև հին` 1940–ականների թերթեր, որտեղ Օրբելյանի և նրա ղեկավարած էստրադային նվագախմբի մասին հոդվածներ կան»,–պատմեց Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԵրգի պետական թատրոնի շենքում գտած արխիվային փաստաթղթերից
Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես - Sputnik Արմենիա
Երգի պետական թատրոնի շենքում գտած արխիվային փաստաթղթերից

Հայտնաբերված իրերի, լուսանկարների մասին թատրոնի տնօրենը տեղյակ է պահել Օրբելյանի եղբորորդուն` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին։ Վերջինս խնդրել է իրեն փոխանցել դրանք։

© Sputnik / Asatur YesayantsԵրգի պետական թատրոնում գտած արխիվից
Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես - Sputnik Արմենիա
Երգի պետական թատրոնում գտած արխիվից

Սարգսյանը հայտնեց նաև, որ նույն պահարանում գտել են թատրոնի նախկին աշխատողների աշխատանքային գրքույկները։ Բոլոր փաստաթղթերն արդեն փոխանցել են Հայաստանի ազգային արխիվին։ Արխիվի աշխատակիցները հայտնել են` փաստաթղթերի բացակայության պատճառով հնարավոր է` որոշ մարդիկ թոշակի անցնելու հետ կապված խնդիր են ունեցել։

Եթե Մնջախաղի թատրոնը դուրս գա պետական հոգածությունից, նույն օրը կփակվի. Դադասյան

Թատրոնի տնօրենը հայտնեց` սենյակներից նաև սովետական շրջանի երաժշտական բավականին լավ գործիքներ են գտել` թմբուկներ, տրոմբոններ։ Դրանք պետք է փորձեն վերականգնել։ Որոշ տեղերում էլ հայտնի արտիստներ Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, ինչպես նաև Արամոյի հին լուսանկարներ են գտել։ 

© Sputnik / Asatur YesayantsՆունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, Արամոյի նկարները
Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես - Sputnik Արմենիա
Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, Արամոյի նկարները

«Բացի այդ, հիմա վերանորոգում ենք նաև թատրոնի դահլիճը։ Դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի գումար տրամադրեն նոր տեխնիկա ձեռք բերելու համար։ Խոստացել են աջակցել. շուտով թատրոնը թարմացված տեսքով հանդես կգա»,–ասաց Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԵրգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյան
Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես - Sputnik Արմենիա
Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյան

Թատրոնի դահլիճն, ի դեպ, բաց է լինելու բոլոր ցանկացողների առջև։ Տնօրենը նշեց նաև, որ թատրոնի շենքը կլվացվի, ներսում դիզայնը կփոխվի, իրենք կփորձեն նոր գույք` պահարան, գրասեղան, համակարգիչներ ձեռք բերել։ Այդ ընթացքում կամաց–կամաց կվերանորոգվեն թատրոնի 9 հարկաբաժինները։

Սկանդալ մշակույթի ոլորտում. ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն իսկապե՞ս անհիմն է

Թատրոնի առաջին հարկն արդեն վերանորոգվել է, այնտեղ տեղադրված է թատրոնի այցեքարտը դարձած ռոյալը, որը դեռ 1990–ականներին, երբ թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանն Արցախում է եղել, նվիրել են նրան։ Դաշնամուրն Աղդամից է բերվել. այն Աղդամն ազատագրելուց հետո գտել են տներից մեկում։

© Sputnik / Asatur YesayantsԵրգի պետական թատրոնի այցեքարտը դարձած ռոյալը
Երգի պետական թատրոնում 1992թ–ից «պահած» չհրկիզվող պահարան են գտել, ներսում` ինչ ասես - Sputnik Արմենիա
Երգի պետական թատրոնի այցեքարտը դարձած ռոյալը

Թատրոնի տնօրենն ասում է` փորձելու են այնպես անել, որ Երգի պետական թատրոնը դառնա երաժշտական բիզնես կենտրոն, քանի որ երգիչների մեծ մասն այդ շենքից է սկսել իր կարիերան։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը թատրոնի տնօրեն է ընտրվել օրերս` մարտի 10–ին։ 2019–ի ապրիլի վերջին նա թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։

Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո

Լրահոս
0